Լրատվամիջոցները նշել են, թե ուր կարելի է փախչել սիրահար զույգերից փետրվարի 14-ին

Տասնյակի մեջ են մտել նաեւ իտալական Տրիեստը, Մադրիդը, Բրիսթոլը, Գյոթեբորգը, Չիկագոն, Կերալան Հնդկաստանում եւ Մոնթսերաթը Կարիբներում

1

Բրիտանական Independent-ը կազմել է այն ուղղությունների վարկանիշը, ուր արժե գնալ միայնակ զբոսաշրջիկներին՝ խուսափելու համար սիրահարների տոնական տրամադրություններից։ Առաջին տեղում լիտվական Վիլնյուսն է։

Լրագրողների խոսքով՝ Պրահան եւ Կրակովը համադրելի են գնով եւ տեսարժան վայրերով, բայց փետրվարի 14-ին դրանք գրավվում են սիրահարների կողմից։ Իսկ ահա Վիլնյուսը կարող է հետաքրքիր շատ բաներ առաջարկել նաեւ նրանց, ովքեր միայնակ են ճամփորդում, տեղեկացնում է «Մոյա պլանետան»։

Երկրորդ տեղում բելգիական Անտվերպենն է. բազմաթիվ բարեր ու ռեստորաններ, հանգիստ միջնադարյան փողոցներ եւ շոկոլադի հանրահայտ խանութներ, որտեղ կարելի է փորձել ոչ միայն սրտաձեւ կոնֆետներ։ Առաջատարների եռյակը եզրափակում է Բուդապեշտը։ Այն արդարացիորեն անվանում են «արեւելյան Փարիզ», միայն թե քաղաքը զբոսաշրջային է եւ թանկ։

Տասնյակի մեջ են մտել նաեւ իտալական Տրիեստը, Մադրիդը, Բրիսթոլը, Գյոթեբորգը, Չիկագոն, Կերալան Հնդկաստանում եւ Մոնթսերաթը Կարիբներում։ Այդ կղզեպետությունը համարվում է աշխարհում ամենաքիչ այցելվողներից մեկը (դրանով էլ հրապուրիչ է)։