Շվեյցարական Credit Suisse բանկը արգելափակել է ավելի քան 19 միլիարդ դոլարի (17,6 միլիարդ շվեյցարական ֆրանկ) ռուսական ակտիվները, ինչը կազմում է Շվեյցարիայում հայտարարագրված ռուսական ակտիվների մեկ երրորդը, գրում է SonntagsZeitung թերթը։
Բանկի կողմից արգելափակված գումարից միայն 4,32 միլիարդն է պատկանում այն անձանց, որոնք նախկինում ներառված են եղել Շվեյցարիայի իշխանությունների կողմից սահմանված պատժամիջոցների ցուցակում։
Մնացած 14,7 միլիարդ դոլարը վերաբերում է այլ երկրներում պատժամիջոցների ենթարկված անձանց:
Բացի այդ, Credit Suisse-ը սառեցրել է ՌԴ Կենտրոնական բանկի միջոցները։ Նշվում է, որ ռուս գործարար եւ միլիարդատեր Վիկտոր Վեկսելբերգը նույնպես ներառվել է շվեյցարական բանկի պատժամիջոցների տակ գտնվող անձանց ցուցակում։
0Comments