Հռոմը հաստատել է Ուկրաինային ռազմական օգնության փաթեթը

Մանրամասներ

Իտալիայի պաշտպանության նախարար Գիդո Կրոզետոն ասել է, որ Ուկրաինային օգնության (այդ թվում՝ ռազմական օգնության) նոր փաթեթի մասին հրամանագիրն ստորագրվել է անցյալ շաբաթ և ներկայացվել է հանրապետության անվտանգության հատուկ խորհրդարանական հանձնաժողովին։

«Ուկրաինային օգնության մասին հրամանագիրն ուղարկվել է Հանրապետության անվտանգության խորհրդարանական հանձնաժողով (Copasir), այլ խորհրդարանական հաստատումներ չեն պահանջվում, այն ստորագրվել է անցյալ շաբաթ»,- ասել է նախարարը մամուլի ասուլիսում։

Նա նշել է, որ հրամանագիրը քաղաքական որոշման տեխնիկական կիրառումն է, որը նախկինում հաստատվել է խորհրդարանում:

2022 թվականի մարտին Իտալիայի խորհրդարանը հավանություն է տվել Ուկրաինային օգնություն ցուցաբերելու մասին բանաձևին, ներառյալ՝ ռազմական օգնությունը։

Ավելի վաղ իտալական լրատվամիջոցները հայտնել էին, որ նոր փաթեթը կարող է ներառել Aspide կառավարվող հրթիռներ և մեկ SAMP/T զենիթահրթիռային համակարգ, որի առաքումն իրականացվում է Ֆրանսիայի հետ համաձայնությամբ։ Փարիզի հետ բոլոր համապատասխան պայմանավորվածությունները ձեռք են բերվել, սակայն Իտալիայի արտգործնախարար Անտոնիո Տայանին խոսել է «տեխնիկական դժվարությունների» մասին։