2։0․ Դի Մարիան կրկնապատկում է հաշիվը Ֆրանսիայի դեմ եզրափակչում․ Վիդեո

Մանրամասներ

1

Այսօր՝ դեկտեմբերի 18-ին, անցկացվում է Աշխարհի 2022 թվականի առաջնության եզրափակիչը, որում մրցում են մրցաշարի գործող չեմպիոն Արգենտինայի և Ֆրանսիայի հավաքականները։

Հանդիպման 36-րդ րոպեին Լիոնել Մեսսին ոտնաթաթի դրսի կողմով գնդակը փոխանցեց դաշտի կենտրոնում գտնվող Մակ Ալիստերին, որն էլ այն ուղարկեց Ալվարեսին․ վերջինս գնդակով առաջ ընթացավ և տուգանայինի մատույցներից այն փոխանցեց ձախ եզրում գտնվող Դի Մարիային, որն էլ կրկնապատկեց հաշիվը։

 

Հիշեցնենք՝ 23-րդ րոպեին 11-մետրանոցից հաշիվը բացել էր Լեո Մեսսին։

armsport.am