Մենք շարունակում ենք շրջափակման մեջ մնալ. մարդկանց մոտ կա կամք. չի զգացվում, որ մենք բլոկադայի մեջ ենք. VIDEO

Մանրամասներ

Մենք շարունակում ենք աշխատել, ոչինչ չի փոխվել, մենք շարունակում ենք մնալ շրջափակման մեջ, և չնայած այդ դժվարություններին, ես շատ ոգևորված եմ, քանի որ տեսնում եմ մարդկանց մոտ և՛ կամք, և՛ պատրաստություն՝ հանգիստ անցնել այս իրավիճակի միջոց, հանգիստ աշխատել, ապրել և ոչ մի կերպ չի զգացվում, որ մենք բլոկադայի մեջ ենք, կամ խուճապի ենք մատնվել, կամ մեր մեջ դեպրեսիա կա: Եվ դրա համար ես շնորհակալ եմ։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջի ուղիղ հեռարձակման միջոցով ասաց Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը։

Նա հայտնեց, որ երեկ պատգամավորների ու վարչական շչջանի ղեկավարի հետ հանդիպում են ունեցել Մարտակերտում․«Սա շատ կարևոր է ինձ համար, ես լիցքավորվել եմ էներգիայով` տեսնելով մարդկանց վերաբերմունքը այն իրավիճակին, որ մենք բոլորս գտնվում ենք: Մենք ունեցանք հնարավորություն շփվելու շատ բարդ և ծանր հարցերի մասին եւ չկար խնդիր, բոլորը պատրաստ էին ամեն ինչի, մենք միասնական ենք և դա էր ամենակարևորը»,- ասաց նա:

Անդրադառնալով անելիքներին, Ռուբեն Վարդանյանն ասաց, որ իրենք համակարգ են կառուցում, որում ներառված են լինելու մի շարք էական հանգամանքներ․«Առաջինը`լինելու է համակարգ բոլորի համար, բոլորը հավասար են լինելու համակարգի առաջ և բոլորը պետք է հասկանան, որ համակարգն աշխատում է: Երկրորդը` թափանցիկությունը և հաղորդակցությունը, սա կարևոր է այն բանի համար, որ  լինի հետադարձ կապ, խնդրում եմ խնդիրների դեպքում գրեք մեզ, ուղարկեք ինֆորմացիան: Կարևոր է թափանցիկությունը, հաղորդակցությունը, համակարգը ընդհանուր կարգուկանոնի և հստակ գնահատականի համար է»,-ասաց նա:

Ռուբեն Վարդանյանն ասաց, որ անցած 34 տարին բարդ է եղել Արցախի համար, այնտեղ մեծամասնությունը պատերազմի միջոց անցած մարդիկ են, չկան մարդիկ, որոնք չեն մասնակցել Արցախի պատմություն դառնալուն, սակայն հեշտ չէ նաև այն մարդկանց համար, ովքեր պատասխանատվություն են վերցրել և այսօր որոշումներ են կայացնում․ «Մենք մի նպատակ ունենք` կառուցել արդար, առողջ, էֆեկտիվ, երջանիկ հասարակություն, որտեղ գործելու են բոլոր ինստիտուտները` պառլամենտը, կառավարությունը, անվտնագության մարմինները, տեղական ինքնակառավարման մարմինները, բիզնեսը»։

Ավելին՝ տեսանյութում։