Ա 2022-ի քառորդ եզրափակիչում Արգենտինան մրցում էր Նիդերլանդների հավաքականի հետ։
Հանդիպման հաշիվը 35-րդ րոպեին բացեց արգենտինացիների պաշտպան Նաուել Մոլինան՝ եզրափակելով Լեո Մեսսիի փոխանցումը։
73-րդ րոպեին արդեն Մեսսին դարձավ գոլի հեղինակ՝ հստակ իրացնելով Մարկուս Ակունյայի վաստակած 11 մետրանոց հարվածը։
Խաղավարտից 7 րոպե առաջ Վուտ Վեգհորստը կրճատեց հաշվի տարբերությունը, իսկ 90+11-րդ րոպեին 30-ամյա հարձակվողը դուբլ գրանցեց։ Այդ գոլի շնորհիվ հաշիվը դարձավ 2։2 և խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ։
Թիմերը 30 րոպեում գոլ չխփեցին և հաղթողը որոշվեց հետխաղային 11 մետրանոց հարվածաշարում, որտեղ ավելի ուժեղ գտնվեցին Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստները։
Արգենտինայի հավաքականը կիսաեզրափակիչում կմրցի Խորվաթիայի հավաքականի հետ։
0Comments