«Ինտերը» Մալթայում ընթացող հավաքի ընթացքում ընկերական խաղում 6։1 հաշվով հաղթել է «Գզիրա Յունայթեդին»։ ArmSport.am-ը հայտնում է, որ Տոնի Բեզինայի անվան ստադիոնում կայացած խաղում միլանցիների կազմում աչքի են ընկել Ռաուլ Բելանովան, Քրիստիան Ասլանին, Հական Չալհանողլուն, Ռոբին Գոսենսը, Ֆեդերիկո Դի Մարկոն և Հենրիխ Մխիթարյանը։
Հայ ֆուտբոլիստը փոխարինման է մտել երկրորդ կեսում և աչքի ընկել 89-րդ րոպեին` գլխի հարվածով եզրափակելով Դիմարկոյի փոխանցումը։ Վերջինս էլ գոլի հեղինակ էր դարձել հենց Մխիթարյանի փոխանցումից հետո։
«Ինտերը» հաջորդ հանդիպումը կանցկացնի դեկտեմբերի 7-ին՝ «Զալցբուրգի» հետ։
0Comments