Իսպանիայի հավաքականը երեք գոլ խփեց աշխարհի առաջնություն իր մեկնարկային խաղի առաջին խաղակեսում։ Լուիս Էնրիկեի գլխավորած թիմը մրցում է կոստառիկացիների հետ եւ հաղթում է 3:0 հաշվով։
Արդեն 11-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց գերմանական «ՌԲ Լայպցիգի» 24-ամյա կիսապաշտպան Դանի Օլմոն (տեսանյութ)։ Այս գոլը 100-րդն էր Իսպանիայի համար աշխարհի առաջնությունների եզրափակիչ մրցաշարերում։
21-րդ րոպեին կատալոնական «Բարսելոնայի» 33-ամյա պաշտպան Ժորդի Ալբայի փոխանցումից հետո աչքի ընկավ Մադրիդի «Ռեալի» 26-ամյա հարձակվող Մարկո Ասենսիոն (տեսանյութ)։
31-րդ րոպեին 11-մետրանոցն արդյունավետ իրացրեց «Բարսելոնայի» 22-ամյա հարձակվող Ֆերան Տորեսը (տեսանյութ)։
Ընդմիջում է։
0Comments