Ինչ հանդիպումներ կան այսօր. Մունդիալ-2022

Մանրամասներ

Ֆուտբոլի աշխարհի 22-րդ առաջնության շրջանակներում նոյեմբերի 21-ին կկայանա երեք հանդիպում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Երևանի ժամանակով 17:00-ին կկայանա B խմբի Անգլիա-Իրան խաղը:  

20:00-ին կմեկնարկի Սենեգալ-Նիդերլանդներ (A խումբ) հանդիպումը և 23:00-ից էլ կսկսվի B խմբի ԱՄՆ-Ուելս դիմակայությունը:

Նոյեմբերի 20-ին Կատարի մայրաքաղաք Դոհայում մեկնարկած աշխարհի առաջնության բացման խաղում Էկվադորի հավաքականը Էներ Վալենսիայի դուբլ շնորհիվ հաղթեց տանտերերին` Կատարի ընտրանուն: