Իսպանիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը դիտարկում է 2024-ի ամռանը գլխավոր մարզիչի պաշտոնին իտալական «Ռոմայի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին նշանակելու տարբերակը, հաղորդում է La Repubblica-ն։
Հաջորդ մրցաշրջանից հետո կավարտվի Կառլո Անչելոտիի պայմանագիրը, Մոուրինյոյի պայմանագիրն էլ «Ռոմայի» հետ նախատեսված է մինչեւ 2024թ․ հունիս։
Մոուրինյոն Արքայական թիմը գլխավորել է 2010-2013-ին՝ նվաճելով Իսպանիայի չեմպիոնի, գավաթակրի եւ սուպերգավաթակրի տիտղոսները։
0Comments