ԱՄՆ-ի Յուտա նահանգում տղամարդը դատական հայց է ներկայացրել ամերիկացի դերասանուհի, «Օսկար», «Ոսկե գլոբուս» և «Էմմի» մրցանակների դափնեկիր Գվինեթ Փելթրոուի դեմ՝ նրան մեղադրելով այն բանի համար, որ վերջինս 2016թ.-ին լեռնադահուկային լանջին բախվել է իրեն, ինչի հետևանքով ինքը վնասվածք է ստացել, ապա լքել դեպքի վայրը: Այս մասին տեղեկացնում է Guardianպարբերականը:
Հայցվորը 72-ամյա Թերի Սանդերսոնն է: Նրա հավաստմամբ՝ Փելթրոուն իրեն բախվել է ետևից, որից հետո ինքը կորցրել է գիտակցությունը, կողերի կոտրվածք ու ցնցում ստացել, իսկ դերասանուհին ոչ մի օգնություն չի ցուցաբերել:
Նրա փաստաբանի պնդմամբ՝ նման իրավիճակում դահուկասահորդը պետք է չհեռանար դեպքի վայրից, մինչև չհամոզվեր, որ մյուս դահուկասահորդի մոտ ամեն ինչ կարգին է:
Փելթրոուի պաշտոնական ներկայացուցիչները, սակայն, հերքել են մեղադրանքը:
0Comments