Ադրբեջանի ՊՆ հայտարարությունը, թե հայկական ստորաբաժանումները գնդակոծել են ադրբեջանական դիրքերը, ապատեղեկատվություն է․ ՀՀ ՊՆ

Մանրամասներ
ա

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե ապրիլի 30-ի երեկոյան ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից գնդակոծել են հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերը` ապատեղեկատվություն է:

Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ պաշտպանության նախարարությունը։

Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների լիարժեք վերահսկողության տակ: