Մակրոնը հաղթում է. Հարցում

Մանրամասներ
ա

Ֆրանսիայի ներկայիս ղեկավար և նախագահի թեկնածու Էմանուել Մակրոնն իր մրցակցի հետ հեռուստատեսային բանավեճից հետո, ըստ հեռուստադիտողների մեծամասնության, ճանաչվել է հեռուստաբանավեճի հաղթող:

Այս մասին են վկայում Elabe ընկերության հարցման տվյալները:

Հարցման համաձայն՝ Մակրոնին «հաղթող» է անվանել հարցվածների 59%-ը, Մարին Լը Պենին՝ 39%-ը։
Ընդ որում, հարցվածների 36%-ը կարծում է, որ երկրի ներկայիս ղեկավարն ավելի ունակ է համախմբել ֆրանսիացիներին, 31%-ը կարծում է, որ Լը Պենն ավելի լավ գլուխ կհանի այդ գործից։ Հարցվածների մեկ երրորդը վստահ չէ երկու թեկնածուների կարողություններին էլ։

49%-ը Մակրոնին համարել է ավելի դինամիկ և անկեղծ (36%) թեկնածու, իսկ նրա ծրագիրը՝ ավելի որակյալ (44%)։ Սակայն հարցվածների կեսը նրան անվանել է նաև ամենաամբարտավանը։

Մինչդեռ հարցվածների 51%-ի կարծիքով՝ Լը Պենը կարող է ավելի շատ փոփոխություններ իրականացնել:

Հարցումն անցկացվել է համացանցում, դրան մասնակցել է 18 տարեկան և բարձր 650 մարդ։

Ֆրանսիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը կկայանա ապրիլի 24-ին: