Այո, լինելու է փաստաթուղթ հայ-ռուսական երկկողմ հարաբերություններին վերաբերող: Չեմ կարծում, թե Մոսկվայում Արցախի հետ կապված լուրջ փաստաթուղթ է ստորագրվելու: Ազատության հրպաևրակում լրագրողների հետ զրույցում այսօր նշեց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը:
«Ինչ վերբերում է Հայաստանին, Արցախին, հայ-թուրքական, հայ-ադրբեջանական հարաբերություններին, կարծում եմ՝ այս այցի ընթացքում որեւէ հարց չի քննարկվելու: Ես չեմ ասում՝ սրանց քշնք, ես ստանձնեմ իշխանությունը, ես ասում եմ՝ մենք ունենք նպատակ՝ ունենալ անվտանգ երկիր, Արցախի հետ կապված կարգավիճակ, չհանձնենք Արցախի մնացյալ հատվածը, որեւէ մեկը այս երկրում իրեն թույլ չտա ասել, որ Արցախը հնարավոր է լինի Ադրբեջանի կազմում: Բայց միայն այս իշխանության գնալուց հետո է հնարավոր այս ամենը շտկել, ուղղել»,-ասաց Վանեցյանը:
0Comments