Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտարարել է, որ Ռուսաստանի զինված ուժերը հարձակում են նախապատրաստելու Ուկրաինայի բոլոր քաղաքների վրա։ Այդ մասին նա հայտնել է Telegram ալիքում հրապարակված տեսաուղերձում։
Կադիրովի խոսքով՝ զինված ուժերը ծրագրում են հարձակումներ իրականացնել քաղաքների, գյուղերի և այլ բնակավայրերի վրա՝ դրանք նացիստներից և բանդերականներից ազատելու համար։
«Առաջադրանքները պարզ են, և մենք արդեն սկսում ենք աշխատել կոնկրետ, կետային, և հարձակողական ալիք կլինի... ոչ միայն Մարիուպոլում, այլև մնացած բոլոր բնակավայրերում, քաղաքներում և գյուղերում։ Բայց մենք առաջին հերթին ամբողջությամբ կազատագրենք Լուգանսկը և Դոնեցկը, նման խնդիր դրել է գլխավոր հրամանատար, նախագահ Վլադիմիր Պուտինը»,- ասել է Կադիրովը։
Նա նաև պատասխանել է այն պնդումներին, թե «եթե ռուսական զորքերը հեռացան Կիևից, ապա Ռուսաստանը զիջում է Ուկրաինային»։
«Կարող եմ ձեզ վստահեցնել, որ եթե Կիևը չկատարի այն բոլոր պարտավորությունները, որ մեր գերագույն հրամանատարն է ներկայացնում նրանց, պատերազմը չի դադարի»,- վստահեցրել է հանրապետության ղեկավարը։
Կադիրովը հայտնել է, թե Ուկրաինայում զորքի առջև ինչ առաջադրանք է դրել Պուտինը
Մանրամասներ
0Comments