Ռուսաստանը չի ցանկանում սպանել Զելենսկիին

Մանրամասներ

1

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հերքել է լուրերն այն մասին, թե ռուսական իշխանությունները իբր ցանկանում են սպանել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

«Ոչ, դա ճիշտ չէ»,- ասել է Պեսկովը ֆրանսիական LCI հեռուստաալիքին տված հարցազրույցում՝ պատասխանելով համապատասխան հարցին։ Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղարը խոսել է անգլերեն, նրա խոսքերը թարգմանվել են ֆրանսերեն։

Նշենք, որ Ուկրաինայում ՌԴ-ի սկսած հատուկ ռազմական գործողության ֆոնին արևմտյան լրատվամիջոցները բազմիցս հայտնել են, որ ՌԴ-ն նախապատրաստում է Զելենսկու դեմ մահափորձ: