Երևանի կենդանաբանական այգու տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արեւիկ Մկրտչյանը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից։ Այս մասին հայտնել են քաղաքապետարանից։
Արեւիկ Մկրտչյանը Կենդանաբանական այգու տնօրենի պաշտոնակատար էր նշանակվել 2021թ. օգոստոսին։ Մինչ այդ նա աշխատել էր Կենդանաբանական այգում որպես միջազգային կապերի մասնագետ, սակայն Կենդանաբանական այգու աշխատողները դեմ էին նրա նշանակմանը։ Նրանք բողոքի ակցիա էին արել եւ հայտարարել, որ մտահոգ են այգուն սպասվող ճակատագրով։
Նրա պաշտոնավարման ընթացքում, Կենդանաբանական այգում անկել է 5 անգղ, մեկ յագուար։
0Comments