Պապիկյանը 5 օրով մեկնում է արձակուրդ

Մանրամասներ

1

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին 5 օրով տրամադրվել է արձակուրդ:

ՀՀ կառավարության կայքում հրապարակված որոշման տեքստում ասվում է.

Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման
մասին» օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասով և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով՝

1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին տրամադրել 2021-2022 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի մասը՝ 2022 թվականի հունվարի 21-25-ը ներառյալ:

2. Սուրեն Պապիկյանի արձակուրդում գտնվելու ընթացքում վերջինիս կփոխարինի Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը: