Թող այս դաժան դասը վերջինը դառնա մեզ բոլորիս համար. Նազարբաևի դուստրը մեկնաբանել է երկրում տեղի ունեցող ցույցներն ու դիմել ժողովրդին

Մանրամասներ

ա

Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի կրտսեր դուստր Ալիա Նազարբաևան, ցավակցություն է հայտնել ցույցերի ընթացքում զոհվածների հարազատներին և շնորհակալություն է հայտնել մարդկանց հորը ցուցաբերած «բարոյական աջակցության» համար:  

«Խորությամբ ցավում եմ մեր երկրում տեղի ունեցող ողբերգական իրադարձությունների համար: Խոսքեր չկան արտահայտելու ցավն ու ափսոսանքը կորուստների և մահացած անձանց մասին: Թող այս դաժան դասը վերջինը դառնա մեզ բոլորիս համար մեր պատմության մեջ»,- РБК-ի փոխանցմամբ՝ այս մասին նա գրել է սոցցանցում:

«Ղազախստանին մաղթում եմ խաղաղութոյւն և բարգավաճում, ղազախստանցիներին՝ բարօրություն և առողջություն: Հոգ տարեք ձեր մասին»,- հավելել է Նազարբաևի դուստրը: