Հակաահաբեկչական գործողությունը շարունակվում է. Ալմաթիի պարետ

Մանրամասներ

ա

Ալմաթիի պարետը նշել է, որ հակաահաբեկչական գործողությունը քաղաքում շարունակվում է, տեղեկացնում է Tengrinews.kz-ի Telegram-ալիքը։

«Ահաբեկիչները եւ նրանց ավազակային խմբավորումները դաժան դիմադրություն են ցուցաբերում։ Այս առնչությամբ խնդրում ենք բնակիչներին մնալ տանը։ Պահպանել անվտանգության միջոցները։ Խստորեն հետեւել արտակարգ դրության ռեժիմի եւ պարետային ժամի պահանջներին։ Երեկոյան եւ գիշերվա ժամերին դուրս չգալ փողոց եւ քաղաք։ Հակաահաբեկչական գործողությունը շարունակվում է ըստ պլանի։ Կոչ ենք անում ալմաթինցիներին զգուշություն ցուցաբերել ահաբեկիչների եւ ավազակային կազմավորումների մաքրման պայմաններում»,- նշվում է հաղորդագրությունում։

Ինչպես նշում է Tengrinews.kz-ի Telegram-ալիքը, երկրի կրթության նախարարությունը խնդրել է ծնողներին երեխաներին անուշադրության չմատնել եւ չթողնել դուրս գալ փողոց՝ անվտանգության նպատակներով։

Երեխաների իրավունքների պաշտպանության կոմիտեի թեժ գծի համարներն են.

8 7172 74-25-28, 8 776 170 7383, 8 777 183-65-67, 8 701 378 66 29։

Նշենք, որ Ղազախստանի իշխանությունները «ահաբեկիչների» հայտնվելու մասին սկսեցին խոսել միայն այն բանից հետո, երբ կորցրին երկրում իրավիճակի վերահսկողությունը։ «Նուր Օթան» («Հայրենիքի լույսը») կառավարող կուսակցությունը մինչեւ հիմա ի վիճակի չգտնվեց անգամ հանդես գալու հայտարարությամբ, չգումարվեց նաեւ Ղազախստանի խորհրդարանը։ Արեւմտյան ԶԼՄ-ները, քաղաքացիական հատվածի եւ ընդդիմության ներկայացուցիչները նախօրեին հայտարարել էին, որ զինվորականները կրակ են բացել  գերազանցապես անզեն երիտասարդների ուղղությամբ։