Brexit-ի շուրջ երկրորդ հանրաքվեն անցկացնելու կոչ է արվել

Այս հարցի շուրջ համախմբվել են բրիտանացի ձեռնարկատերերը

170-ից ավելի բրիտանացի ձեռնարկատերեր Թերեզա Մեյին եւ լեյբորիստների առաջնորդ Ջերեմի Քորբինին հղած նամակում կոչ են արել երկրորդ հանրաքվեն անցկացնել Brexit-ի շուրջ: Այդ մասին հայտնել է Guardian թերթը:

Ինչպես գրում է հրատարակությունը, նամակն ստորագրած 172 մարդկանց թվում են՝ դիզայներ Թերենս Քոնրանը, ճարտարապետ Նորման Ֆոսթերը եւ կենսաքիմիկոս, բժշկության եւ ֆիզիոլոգիայի բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիր Պոլ Ներսը:

«Քանի որ ժամացույցներն արագ են աշխատում այն բանի կապակցությամբ, որ մենք դուրս ենք գալիս ԵՄ-ի կազմից, քաղաքական գործիչներն այլեւս չպետք է ժամանակ ծախսեն ֆանտազիաների վրա: Մենք կոչ ենք անում երկու գլխավոր կուսակցությունների առաջնորդներին՝ պաշտպանել ժողովրդական քվեարկությունը»,-հրատարակությունը մեջբերում է անում նամակից, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: