«Գազպրոմ-Արմենիա»-ում կատարվող ստուգումները պետք չէ կապել գազի վարձի հետ. Դավիթ Անանյան

Դրանք սովորական ընթացիկ ստուգումներ են

Ստուգումները, որ անցկացվում են «Գազպրոմ-Արմենիա» ընկերությունում, պետք չէ կապել գազի վարձի հնարավոր փոփոխությունների հետ։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը։

«Դրանք սովորական ընթացիկ ստուգումներ են, որոնք առաջին անգամ չեն անցկացվում, սակայն, չգիտես ինչու, հասարակական արձագանք են առաջացրել։ Դրանք շարունակվում են, եւ չարժի դա կապել գազի վարձերի հետ»,- ասաց նա:

Նա նաեւ նշեց, որ ստուգումների ժամանակ մի քանի քննչական միջոցառում կատարելու անհրաժեշտություն է առաջացել՝ հավելելով, որ ստուգումները ներկայում դադարեցված են։