Ադրբեջանցիները կրակ են բացել Սարուշենում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող տրակտորների ուղղությամբ

Մանրամասներ

ա

Դեկտեմբերի 10-ին և 11-ին Սարուշեն համայնքի բնակիչները Ամարասի հովտում իրենց պատկանող հողամասերում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու ժամանակ ադրբեջանցիներ կրակ են բացել տրակտորների ուղղությամբ։

Այս մասին ասված է Սարուշենի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջում։

Դեկտեմբերի 10-ի արձակված կրակահերթերի պատճարով վնասվել է տրակտորներից մեկի կողային հայելին։

Այսօր դեկտեմբերի 11-ին նշված տեղամասում նաև առաջ են եկել դեպի տրակտորիստներին, ինչի հետևանքով տրակտորներից մեկը մնացել է դաշտում ։ Բարեբախտաբար մարդկային կորուստներ և վիրավորներ չկան։