Մոսկվայում տեղի է ունենում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը:
Պուտինը բացման խոսքում նշել է, որ անձնական հանդիպումները միշտ ավելի արդյունավետ են ցանկալի արդյունքին հասնելու համար և հույս հայտնել, որ այս անգամ ևս այդպես կլինի: ՌԴ նախագահն իր խոսքում ընդգծել է, որ առանցքային թեման տարածաշրջային կարգավորումն է:
Փաշինյանը հայտարարել է, որ Պուտինի հետ իր հաճախակի հանդիպումները վկայում են Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների բարձր դինամիկայի, ինչպես նաև երկու երկրների ռազմավարական և դաշնակցային փոխհարաբերությունների կարևորության երկկողմ գիտակցման մասին:
«Իհարկե, այժմ դինամիկ գործընթացներ են տեղի ունենում տարածաշրջանում և ամբողջ աշխարհում, և շատ կարևոր է, որ դաշնակիցները հաճախակի հանդիպեն և պարզեն միմյանց դիրքորոշումները», - ընդգծել է Փաշինյանը:
Նա հավելել է, որ մեր տարածաշրջանում դեռ չի կարելի խոսել իրավիճակի լիարժեք կայունացման մասին:
«Ինչպես Դուք նկատեցիք, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը շարունակում է մնալ չլուծված և հասկանալի է, որ հակամարտության լուծման և մեր տարածաշրջանում անվտանգության ապահովման հարցում Ռուսաստանը խաղում է առանցքային դեր, հանդիսանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ և ուրախ եմ բոլոր այս հարցերը Ձեզ հետ քննարկելու հնարավորության համար», -շեշտել է Փաշինյանը:
Մանրամասները՝ տեսանյութում։
Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտը շարունակում է մնալ չլուծված․ Մոսկվայում տեղի է ունենում Փաշինյան-Պուտին հանդիպումը. Տեսանյութ
Մանրամասներ
0Comments