ԿԱՐԵՎՈՐ․ «Կոռուպցիոն սկանդալ Եվրոպայի սրտում»․ Ադրբեջանը «կհրետակոծվի» եվրոպական առաջատար հ/ընկերությունների կողմից

Մանրամասներ

Սեպտեմբերի 22-ից 28-ը եվրոպական առաջատար հեռուստաալիքներով (RTS, RTBF, ARTE, La Une) կցուցադրվի լրագրողական հետաքննությունների հիման վրա նկարահանված՝ Ադրբեջանի կառավարության կեղտոտ լոբբինգի՝ «արատավոր դիվանագիտության» մասին «Կոռուպցիոն սկանդալ Եվրոպայի սրտում» ֆիլմը:

Ֆիլմը պատմում է Ադրբեջանի իշխանությունների կողմից՝ Ադրբեջանի շահերը լոբբինգի ենթարկելու նպատակով եվրոպական քաղաքական գործիչներին կաշառելու բոլոր սխեմաների ու ռազմավարության մասին, ինչը Ադրբեջանին թույլ տվեց սպիտակեցնել իր կերպարը միջազգային ասպարեզում` միջազգային սպորտային միջոցառումների, բիզնեսի ներկայացուցիչներին և շոուբիզնեսի աստղերին ներկայացնելու, հրավերների և արևմտյան քաղաքական գործիչներին տարաբնույթ նվերներ մատուցելու միջոցով:

Այս սկանդալային պատմության մի մասը պատմում է Բեռլինում գործող «Եվրոպական կայունության նախաձեռնության» հիմնադիր Ջերալդ Կնաուսը, ով հանդիսատեսին տանում է խավիարային դիվանագիտության կուլիսներ:

Հիշեցնենք, որ եվրոպական տարբեր երկրների մի շարք նախկին և ներկա քաղաքական գործիչներ արդեն մեղադրվել են Բաքվից խոշոր կաշառք ստանալու մեջ: