Բայդենի կարգադրւթյամբ սկսվում է սեպտեմբերի 11-ի ահաբեկչության գաղտնազերծումը

Մանրամասներ

ա

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հրամանագիր է ստորագրել՝ գաղտնազերծելու և հրապարակելու 2001 թվականի սեպտեմբերի 11 -ի ահաբեկչություններին առնչվող պետական ​​փաստաթղթերը: Այս մասին հայտնում է The Washington Post-ը ՝ հղում անելով նրա հայտարարությանը:

2001 թվականի սեպտեմբերի 11 -ի ահաբեկչությունների հետաքննության վերաբերյալ նյութերի գաղտնազերծումը Բայդենի նախընտրական խոստումներից մեկն էր: Գաղտնազերծված նյութերը պետք է հրապարակվեն վեց ամսվա ընթացքում:

«Սեպտեմբերի 11 -ի 20-րդ տարելիցին ընդառաջ, ամերիկացի ժողովուրդն արժանի է ունենալ ավելի ամբողջական պատկերացում այն ​​մասին, թե ինչ գիտեն իրենց իշխանություններն այդ հարձակումների մասին: Շատ կարևոր է, որ ԱՄՆ կառավարությունը պահպանի առավելագույն թափանցիկությունն ու գաղտնիությունը միայն կոնկրետ և անհրաժեշտ դեպքերում»,- ասված է նախագահի հրամանագրի տեքստում:

Հիշեցնենք, որ 2001 թվականի սեպտեմբերի 11-ին «Ալ-Քաիդայի» 19 զինյալներ առևանգել էին 4 մարդատար ինքնաթիռ: Դրանցից 3-ն ուղղել էին Նյու Յորքի Առևտրի համաշխարհային կենտրոնի երկնաքերերի և Պենտագոնի շենքի վրա: Չորրորդ ինքնաթիռի ուղևորները կանխել էին ահաբեկչությունը՝ կռվի բռնվելով ահաբեկիչների հետ։ Մոտ 3 հազար մարդ զոհ է դարձել խոշորագույն ահաբեկչությանը, ևս 6 հազարը՝ վիրավորվել: Այս հարձակումներից հետո Միացյալ Նահանգները զորքեր ուղարկեց Աֆղանստան: