Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերից մեկի ուղղությամբ այսօր՝ սեպտեմբերի 1-ին, ադրբեջանական ԶՈՒ-երի հերթական սադրանքի հետեւանքով մահացու հրազենային վիրավորում ստացած պայմանագրային զինծառայող, 39-ամյա կրտսեր սերժանտ Գեղամ Լյովայի Սահակյանը Արտաշատ քաղաքից էր։
NEWS.am-ի հետ զրույցում նրա մտերիմներից մեկը պատմեց, որ կրտսեր սերժանտն ամուսնացած էր, ուներ 2 երեխա։
«Թասիբով մարդ էր, ամեն ինչին օգնող, հասնող։ Դիրքեր բարձրանալուց առաջ պարտադիր պետք է բոլոր հարազատներին հաջող ասեր։ Վերջին օրն էլ եկավ ու ասաց՝ ամեն ինչ շատ լավ է լինելու։ Յուրահատուկ տղա էր, նրա մեջ ընդհանրապես չարություն չկար»,- պատմեց մտերիմներից մեկը։
0Comments