Խորհրդարանն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Սևանա լճից ջրի բացթողնման տարեկան չափաքանակի հարցով նախագիծը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նախագծով առաջարկվում էր 2021 թվականին Սեւանա լճից ջրի բացթողնման տարեկան առավելագույն չափաքանակ սահմանել մինչեւ 245 մլն մ3:
Անհրաժեշտություն էր առաջացել մեղմելու հողերի ոռոգման ջրապահովվածության դեֆիցիտը: Նախագիծը դրվեց քվեարկության, որին «կողմ» քվեարկեց 65, «դեմ» 18, «ձեռնպահ» 0 պատգամավոր: Մինչ այս Սևանա լճից ջրի բացթողումների տարեկան առավելագույն քանակը սահմանված էր մինչև 170 մլն մ3:
0Comments