7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորներին մանդատների հանձնման հանդիսավոր արարողության շրջանակում առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ գոյություն ունեն խոչընդոտներ, որոնք կարող են պետականության համար վտանգավոր լինել՝ անկախ այն հանգամանքից, թե ով է իշխանության:
Ըստ նրա դրանից խուսափելու համար անհրաժեշտ է սահմանադրական բարեփոխումներ կատարել, որոնց անհրաժեշտության մասին իրենց թիմը մշտապես ասել է:
«Սահմանադրության մեջ պետք է հստակ ամրագրվեն այս կամ այն մարմնի լիազորությունները եւ կախված չլինեն այս կամ այն քաղաքական իրավիճակից»,- պարզաբանեց Միրզոյանը:
Հարցին՝ քննարկվում է արդյո՞ք Ոստիկանության և ԱԱԾ կարգավիճակի փոփոխման հավանականությունը, և արդյո՞ք դրանք կենթարկվեն վարչապետին, Արարատ Միրզոյանն ասաց. «Իմ կարծիքով՝ ԱԱԾ-ն պետք է մնա վարչապետի անմիջական ենթակայության տակ: Ինչ վերաբերում է Ոստիկանության կարգավիճակին, ապա այս հարցում պետք է քննարկումներ անցկացվեն: Խնդիրը Ազգային ժողովին այս մարմինների հաշվետվողականության մեջ է»:
0Comments