Ռոբերտ Արզումանյանը կրկին «Փյունիկում» է

Ֆուտբոլիստը նոր պաշտոն ունի

«Փյունիկի» սան, Հայաստանի հավաքականի նախկին պաշտպան Ռոբերտ Արզումանյանն այսուհետ կզբաղեցնի «Փյունիկի» գլխավոր սելեկցիոների պաշտոնը:

Այս մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի քարտուղարությունը:

Արզումանյանը, հիշեցնենք, ՀՖՖ-ի սկաուտինգի բաժնի պետն է և զբաղվում է Հայաստանում և արտասահմանում հանդես եկող հայ ֆուտբոլիստների հայտնաբերմամբ ու տարբեր տարիքային հավաքականներին խորհուրդ տալով:

33-ամյա Արզումանյանն անցած տարվա հոկտեմբերին` մոտ 13 տարվա կարիերայից հետո հայտարարեց այն ավարտելու մասին: