Ավտոմատով ու պուլիմյոտով են կրակում, ասում են, որ նաև հրետանի է աշխատել

Մանրամասներ

1

Այս պահի դրությամբ իրավիճակը խաղաղ է կրակոցներ չկան, հետագա զարգացումների մասին չեմ կարող ասել, բայց հիմա կրակոցներ չկան։ Այս մասին հայտնում է Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը։

«Դե, հիմնականում ավտոմատով ու պուլիմյոտով են կրակում, ես չեմ լսել, բայց ասում են, որ նաև հրետանի է աշխատել։ Առհասարակ, սահմանին կուտակումները շատանում են, իսկ կրակահերթերը լավ բան չեն հուշում, թե դրանով ուզում են խուճապ առաջացնեն, թե ուզում են պատերազմ հրահրեն՝ չգիտեմ, բայց ամեն դեպքում, այս վերջին օրերին շատ են ակտիվացել։ Ամեն դեպքում՝ չեմ կարծում որ պատահական կրակոցներ են, ինչ որ նպատակներ ունեն, այնպես չէ որ պատահական հատուկենտ կրակոցներ չեն»։

Հարցին, թե ինչ տրամադրություներ կան բնակչության շրջանում՝ նա պատասխանեց, թե իսկ ինչ իրավիճակ պետք է լինի։ «Մարդիկ չգիտեն՝ ինչ է սպասվում, ամառային սեզոն է, անասունների համար խոտի պաշար պետք է հավաքեն, մյուս բերքերը պետք է մշակեն, բայց հիմա էս իրավիճակն է։ Արտագաղթ չկա, բայց Աստված չանի, եթե այս իրավիճակը շարունակվի՝ նաև հեռացողներ կունենանք»։

Հիշեցնենք, որ նախօրեին ադրբեջանական զինված ուժերը կրակոցներ են արձակել ՀՀ Գեղարքունիքի մարզի Կութ, Սոթք և Ազատ գյուղերի հարևանությամբ: