Թենիսի Ավստրալիայի բաց առաջնությանը ընդառաջ թենիսի լեգենդ Ջոն Մակենրոյը խոսել է առաջիկա մրցաշարի եւ հատկապես թենիսի ավստրալացի աստղ Նիկ Կիրիոսի մասին: Նրա խոսքերով Կիրիոսը տղամարդկանց պայքարում վերջին տասնամյակի ամենատաղանդավոր թենիսիստն է: Բայց նշում է նաեւ, որ 23 ամյա մարզիկին պակասում է շատ կարեւոր գործոն, որը հոգեբանական կայունությունն է: Տաղանդը հաջողության հասնելու ճանապարհի կեսն է միայն: Կարևոր են նաև մարզումները, հոդեկան ամրությունը, հաղթելու ցանկությունը եւ ճանապարհորդելու կարողությունը: Այս ամենի միասնությունն է, որ հանգեցնում է լավ արդյունքների:
Խոսելով Մեծ Սաղավարտի այս տարվա առաջին մրցաշարի մասին՝ Մակենրոյը ասել է, որ իր համար այն ամենաանկանխատեսելին է , որովհետև չգիտես, օրինակ, ինչպիսին է մարզիկների առողջական վիճակը: Այս առաջին հերթին վերաբերում է Ռաֆաել Նադալին, ով վնասվածքի պատճառով այս տարվա առաջին օրերին ստիպված եղավ լքել Բրիսբեյնում անցկացվող մրցաշարը: Հարցականի տակ է նաև Մարրեյի եև Վավրինկայի մարզավիճակը, քանի որ նրանք անցյալ տարվա վերջին ստիպված են եղել բաց թողնել մի շարք առաջնություններ: Ինչ վերաբերում է երիտասարդ թենիսիստներին, օրինակ Զվերևին, Խաչանովին կամ Ցիցիպասին, ապա այս տղաներից առնվազն մեկը Մակենրոյի կարծիքով անպայման այս տարի լուրջ արդյունքներ կգրանցի: Չի բացառում նաեւ այն փաստը, որ հնարավոր է անգամ Մեծ Սաղավարտի առաջնություններից որևէ մեկի տիտղոսը նվաճի հենց նրանցից մեկը
Ինչ վերաբերում է կանանց պայքարին, ապա այն ավելի անկանխատեսելի է, քան տղամարդկանցը: Սակայն այն այս ամենը հաշվի առնելով դժվար է դրա ֆավորիտը չհամարել Սերենա Ուիլյամսին, թեև Ամերիկայի բաց առաջնությունից հետո նա չի խաղացել, սակայն շարունակել է մարզվել, լավ մարզավիճակում է: Բայց եւ այնպես կանանց պայքարում կան 15 թենիսիստուհիներ, որոնից յուրաքանչյուրն էլ կարող է նվաճել տիտղոսը,-իր խոսքը եզրափակել է Մակենրոյը:
0Comments