ՊՆ ավտոբուսը կանգնեցնելու համար ևս մեկ անձ է ձերբակալվել

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է

Նորակոչիկներին տեղափոխող ավտոբուսի տեղաշարժը խոչընդոտելու կասկածանքով երկրորդ անձն է ձերբակալվել։

Քննչական կոմիտեից հայտնում են, որ հունվարի 8-ին ՀՀ ՊՆ Կոտայքի զինկոմիսարիատի Նաիրիի բաժանմունքից ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայան նորակոչիկներին տեղափոխող «Պազ 32053» մակնիշի ՊՆ 3299 Տ զինհամարանիշի ավտոբուսը՝ Երևան քաղաքի Շարուրի փողոցում կանգնեցնելու, մի խումբ անձանց կողմից դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելու, հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելու կասկածանքով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով 2019թ. հունվարի 9-ին՝ ժամը 15:30-ին ձերբակալվել է Կոտայքի մարզի բնակիչ՝ 1979թ. ծնված Գ.Հակոբյանը, իսկ ժամը 18:15-ին՝ միջադեպի մյուս մասնակիցը՝ 1996թ. ծնված Մ.Ոսկանյանը:

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է: