Հիմա այնպես են ներկայացնում, որ իբր Ադրբեջանը կարող է Հայաստանը գրավել

Դա տարածում են և իսկապես այնպիսի նախադրյալներ են ստեղծում, որ Հայաստանն ամբողջությամբ կախվածության մեջ հայտնվի օտարից

1

ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի խոսքով՝ հայ-ադրբեջանական սահմանին ռուս սահամանապահների տեղակայմամբ հնարավոր չէ լուծել անվտանգային հարցերը։

Նշենք, որ արդեն պաշտոնապես հայտարարվել է, որ Սոթքից մինչև Խոզնավար ռուս սահմանապահներ են կանգնելու։ «Նիկոլի պատկերացմամբ՝ դա լուծում է մեր անվտանգային հարցը, բայց իմ պատկերացմամբ՝ մեր անվտանգային հարցը մի քիչ այլ է։ Անվտանգային հարցերն ընդհանրապես լուծվում են մեծ ընդգրկումով, դրա համար ժամանակին տեղի ունեցավ Հելսինկյան համաժողովը, Հելսինկյան եզրափակիչ ակտն ընդունվեց։ Հիմքերի հիմքում դա պետք է լինի, ես քաղաքակիրթ աշխարհի հետ եմ ապագա պատկերացնում։ Եվ դա միայն այսօրվանից չի գալիս։ Այն ժամանակ, երբ մեզ թվում էր, թե անհույս պայքար էինք մղում բոլշևիկյան բռնապետության դեմ, այն ժամանակվանից ակնհայտ էր, որ եթե մարդկության հետ չես, ապա մարդկությունն էլ քեզ հետ չէ»,- Lragir.am-ի հետ զրույցում ասաց Հայրիկյանը։

Ըստ նրա՝ այսօր վտանգ է սպառնում Հայաստանի ինքնիշխանությանը, ինքնորոշման գաղափարին։ «Հիմա մեկի համար դա վտանգ չէ, մյուսի համար դա մեծագույն վտանգ է։ Ախր մենք պատմական փորձ ունենք, 11-րդ դարում՝ Անիի թագավորության ժամանակ Հայաստանը բավական հզոր էր։ Եվ այն ժամանակվա նյութապաշտ սրիկաներն ասացին՝ ինչո՞ւ մենք բանակ պահենք, Հայաստանի 80 հազարանոց բանակը փոխարինվեց բյուզանդական 40 հազարանոց բանակով։ Հետո երբ եկավ հակառակորդը, պարզվեց, որ այդ 40 հազարանոց բանակը որևէ բանի ընդունակ չէ։ Խոսքը հայրենիք պահելու մասին է, օտարի հետ կարող ես համագործակցել, բայց քո սահմանները, քո ելումուտը վստահել օտարին, նշանակում է դու քո ինքնիշխանությունն ես տալիս փուլ առ փուլ։ Եթե օտարն օգնող էր, թող թույլ չտար, որ հայ ժողովուրդն այսպիսի ողբերգություն ապրեր։ Ձևականորեն ասում էին՝ մենք Հայաստանի հետ ենք՝ շատ լավ հասկանալով, որ իրենց ասածները սուտ են»,- նշեց նա։

Այս իրավիճակում, երբ ադրբեջանական զինված ուժերը ներխուժել են ՀՀ տարածք ու չեն հեռանում, Պարույր Հայրիկյանի խոսքով, լուծումը հետևյալն է։ «Եթե պատերազմական իրավիճակ է, միանշանակ միջազգային խաղաղապահներ պետք է լինեն սահմանին, եթե պատերազմական վիճակ չէ, ապա ոչինչ էլ պետք չէ, եթե պարզապես լավ պատրաստված լինես հակահարված տալու համար։ Հիմա այնպիսի իրավիճակ են ստեղծել, այնպես են ներկայացնում, որ իբր Ադրբեջանը կարող է Հայաստանը գրավել, և պետք է քայլեր ձեռնարկել։ Դա տարածում են և իսկապես այնպիսի նախադրյալներ են ստեղծում, որ Հայաստանն ամբողջությամբ կախվածության մեջ հայտնվի օտարից։ Օրինակ՝ երբ ՆԱՏՕ-ն է ինչ-որ երկրի անվտանգությունը երաշխավորում, ճիշտ է, այնտեղ հիմնական ուժն ԱՄՆ-ն է, բայց այնտեղ մեկ երկիր չէ, համակարգ է», նշեց նա։

Имемниниммммни... Կապ չունի, որ անհասկանալի ինչ֊որ բան է ասում, կարևորը շատ դուխով և վստահ է ասում

Имемниниммммни... Կապ չունի, որ անհասկանալի ինչ֊որ բան է ասում, կարևորը շատ դուխով և վստահ է ասում

Չարաճճի լիֆի մանյակ տուզիկը

Չարաճճի լիֆի մանյակ տուզիկը

Մարդ էլ միլիոն տա ավտո առնի, որ ճամփի կեսին վառվի

Մարդ էլ միլիոն տա ավտո առնի, որ ճամփի կեսին վառվի

Սոչին ջրի տակ է անցել

Սոչին ջրի տակ է անցել

Պըմմմ․ Մտցրու ուղեղդ ու Էլ երբեք չանես․ Պուտին

Պըմմմ․ Մտցրու ուղեղդ ու Էլ երբեք չանես․ Պուտին

Իսկ ինչու պետք է աշխատեմ, վառարանի մոտ եմ նստելու․ Պուտին

Իսկ ինչու պետք է աշխատեմ, վառարանի մոտ եմ նստելու․ Պուտին

60 Րոպե հաղորդման տաղավարում ռուսն ու ուկրաինացին Վարդավառը մի շաբաթ շուտ էին նշում

60 Րոպե հաղորդման տաղավարում ռուսն ու ուկրաինացին Վարդավառը մի շաբաթ շուտ էին նշում

1994 թվականին Մոսկվայում զինադադարի կնքման բացառիկ տեսանյութը

1994 թվականին Մոսկվայում զինադադարի կնքման բացառիկ տեսանյութը

Պուտինը ՆԱՏՕ-ի նավերին կրակելու հրաման կտա՞

Պուտինը ՆԱՏՕ-ի նավերին կրակելու հրաման կտա՞

Մոսկվայում ավերածություններ են

Մոսկվայում ավերածություններ են

Փաշինյանին բարևելուց հետո Տիգրան Ավինյանը մաքրում է ձեռքը

Փաշինյանին բարևելուց հետո Տիգրան Ավինյանը մաքրում է ձեռքը

Համազգեստով ու քաղաքացիական հագուստով ոստիկանները ծեծում են իրար

Համազգեստով ու քաղաքացիական հագուստով ոստիկանները ծեծում են իրար

ԱԱԾ-ն ինձ դիմել ու առաջարկել է․․ Միրզոյանն ստորագրել է Մինասյանի հրապարակած հայտնի՝ ԱԱԾ փաստաթուղթը

ԱԱԾ-ն ինձ դիմել ու առաջարկել է․․ Միրզոյանն ստորագրել է Մինասյանի հրապարակած հայտնի՝ ԱԱԾ փաստաթուղթը

Ռուսների յուբկա բարձրացնող բասավիկները

Ռուսների յուբկա բարձրացնող բասավիկները