ԱՄՆ-ը և Իրանը տարաձայնությունների մի մասն են միայն հարթել. Բլինկեն

Մանրամասներ

ա

ԱՄՆ-ը և Իրանը Միջուկային համաձայնագրի շուրջ Վիեննայում ընթացող բանակցություններում առկա տարաձայնությունների մի մասն են միայն հարթել, դրանց ամբողջական վերացումը կախված է Թեհրանից, ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը:

«Մենք Իրանի հետ բանակցությունների վեց փուլ ենք ունեցել արդեն՝ ոչ ուղիղ՝ մեր եվրոպացի գործընկերների միջնորդավորված օգնությամբ: Շատ տարաձայնություններ ենք հարթել, որոնց վերաբերում էին այն հարցին, թե ինչպես վերադառնալ միջուկային գործարքին, բայց բոլոր խնդիրները չէ, որ կարգավորվել են: Բացի այդ, պահպանվում են մի շարք էական տարաձայնություններ: Չեմ կարող ասել՝ կհաջողվի՞ մեզ հաղթահարել դրանք, գերազանցապես դա կախված է Թեհրանում երկրի գերագույն առաջնորդի կայացրած որոշումներից»,- ասել է Բլինկենը:

ԱՄՆ պետքարտուղարի խոսքով՝ եթե Թեհրանը պատրաստ է անել այն ամենը, ինչ անհրաժեշտ է միջուկային համաձայնագրին վերադառնալու համար, իրենք դրան պատրաստ են: