Փողոցը ներկա պահին Քոչարյանի ձեռքում է․ Փաշինյանն այն կորցրել է

Բոլոր օրենքները, որոնք դակելու են Նիկոլի ուսապարկերը, «Հայաստան» դաշինքը կարող է ուղարկել ՍԴ

Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանի կարծիքով՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները չեն արտացոլում իրականությունը:

«Կեղծվել են տարբեր մակարդակներով՝ սկսած ադմինիստրատիվ ռեսուրսներից, վերջացրած՝ ծրագրային որոշակի երևույթներով, դրա համար ես հավատում եմ «Գելլափի» թվերին: Փաշինյանն այսպիսի տոկոս չէր կարող հավաքել: Ավելին ասեմ՝ Փաշինյանը իբր հաղթել է, հաջորդ օրը նրա հանրահավաքին ինչքա՞ն մարդ եկավ՝ 6-7 հազար: Դա հաղթած մարդու հանրահավաք չէր»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Բոլոր օրենքները, որոնք դակելու են Նիկոլի ուսապարկերը, «Հայաստան» դաշինքը կարող է ուղարկել ՍԴ:  Փաշինյանը նաև կորցրել է փողոցը: Փողոցը ներկա պահին Ռոբերտ Քոչարյանի ձեռքում է: Քոչարյանն ապացուցեց, որ ինքը կարող է ամբողջ հրապարակը լցնել՝ առանց ադմինիստրատիվ ռեսուրսների: Հիմա նա փողոցը վերցրել է, խորհրդարան մտել է, մնում է կառավարություն վերցնելը: Ավելի հեշտ է իշխանությունը վերցնել խորհրդարանից, քան փողոցից:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում