ՀՀ զինվորական կոմիսար, գեներալ-մայոր Հենրիկ Մուրադյանն այսօր լրագրողների հետ զրույցի ժամանանակ հայտնեց, որ երեկվանից առաջին խումբը ժամանել է կենտրոնական հավաքական՝ զորակոչվելու համար:
Վերջինս նշեց, որ վիճակահանություն տեղի կունենա և 17:00-ից հետո զինծառայողներին կուղեկցեն զորամասեր: Հենրիկ Մուրադյանը նաև հայտնեց, որ զինծառայողներն իրենց հետ կարող են վերցնել բջջային հեռախոսներ:
«Այս զորակոչի ընթացքում կա մեկ առանձնահատկություն՝ պաշտպանության նախարարի հրամանով կանոնակարգված է, որ ժամկետային զինծառայողները, նրանք, ովքեր կցանկանան, իրենց հետ են վերցնում հեռախոսները: Կա մեկ պայման, կան սահմանափակումներ՝ բջջային հեռախոսներով նկարահանումներ չիրականացվեն»,- ասաց նա:
Ըստ նրա՝ նրանք, ովքեր ունեն լուրջ առողջական խնդիրներ, անպայնման ստուգվում են՝ հասկանալու համար պիտանի՞ են զինվորական ծառայության, թե ոչ: Նա ասաց, որ անցյալ տարի 400-ից ավել երիտասարդ առողջությունը վերականգնելուց հետո զորակոչվել են:
«Տարեցտարի ազգաբնակչության շրջանում մեծանում են սրտանոթային հիվանդությունները, ալերգիաները, մաշկային հիվանդությունները»,- նշեց Հենրիկ Մուրադյանը:
0Comments