2018 թվականին աշխատանքային տարբեր միջադեպերի հետեւանքով մեդիակառույցների ավելի քան 90 ներկայացուցիչներ են զոհվել, հայտնում է Լրագրողների միջազգային դաշնությունը (IFJ)։
IFJ-ն հրապարակել է 94 զոհված լրագրողների եւ ԶԼՄ-ների ներկայացուցիչների ցուցակ։ Նրանցից 84-ը լրագրողներ, օպերատորներ, տեխնիկական աշխատողներ են, որոնք սպանվել են միտումնավոր սպանությունների, պայթյունների եւ կրակոցների հետեւանքով։ Եվս 10-ը աշխատել են որպես վարորդ, թիկնապահ եւ օգնական։
Նշվում է, որ ԶԼՄ-ների ներկայացուցիչների սպանությունների թվի կրճատման՝ վերջին տարիներին նկատվող միտումը խախտվել է այս տարի։ Այսպես, 2017 թվականին զոհվել է մեդիակառույցների 82 ներկայացուցիչ։
«IFJ ցուցակը ցույց է տալիս, որ լրագրության ոլորտում անվտանգության ճգնաժամային իրավիճակը շարունակվում է»,-ասված է դաշնության հաղորդագրությունում։
IJF-ի կարծիքով՝ սա հատկապես ակնհայտ են դառնում սաուդցի լրագրող Ջամալ Խաշոգջիի դաժան սպանությունից հետո։
0Comments