Արտակարգ պատահար է տեղի ունեցել Ռուսաստանի Խաբարովսկի շրջանում: Մնոգովերշիննիյ գյուղում շահագործվող բաց լեռնահանքում այսօր առավոտյան 3 ձնահոսք է տեղի ունեցել, որոնցից երկուսը ծածկել են մարդկանց, իսկ երրորդն արգելափակել է ճանապարհը: Բաց լեռնահանքում ձնահոսքի տակ է մնացել 11 մարդ: Սկզբում ձյան հոսքը ծածկել է հանքի աշխատողներից մեկին, այնուհետ նրան օգնության եկած 10 հոգու: Ձյան հաստ շերտի տակից դուրս բերվածներից մեկը մահացել է հիվանդանոցում: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
Դեպքի վայրում այժմ որոնողափրկարարական աշխատանքներ են ընթանում, որին մասնակցում են նաև հանքարդյունաբերական ընկերության աշխատակիցները և տեղի բնակիչները:
Ձյունը փորձում են մաքրել բահերով և բուլդոզերով: Փրկարարներին հաջողվել է ձնաբքից կենդանի դուրս բերել ութ մարդու, ևս մեկին մահացած են գտել: Այդ մասին հայտնել են Խաբարովսկի շրջանի վարչակազմից:
Նիկոլաևյան մարզում արտակարգ դրություն է հայտարարվել։
0Comments