«Ժողովուրդ + բանակ» բանաձևումը հաղթանակի աքսիոման է

Հաղթանակ կարող է լինել միայն առավելություն ունենալու դեպքում, իսկ ընդդիմությունն այս պահին առավելություն չունի

ա

Ցանկացած երկրում ցանկացած ընդդիմություն կցատկոտեր երջանկությունից, եթե նրան աջակցեր երկրի բանակի Գլխավոր շտաբը։

Հազարավոր մարդիկ տառացիորեն հաշված օրերի ընթացքում կստիպեին Ոստիկանությանը անցնել ժողովրդի կողմը։

«Ժողովուրդ + բանակ» բանաձևումը հաղթանակի աքսիոման է։

Ես շատ լավ եմ վերաբերվում Բաղրամյան պողոտայում կանգնած մարդկանց, նրանցից շատերին անձամբ եմ ճանաչում։ Նրանք արժանապատիվ մարդիկ են։ Սակայն պաշտպանական խորը թիկունք անցնելը կարող է լիակատար նոկաուտով ավարտվել:

Անհնար է հաղթել սպորտում, երբ դու խուլ պաշտպանությունում ես դիրքավորվում։ Հաղթանակ կարող է լինել միայն առավելություն ունենալու դեպքում, իսկ ընդդիմությունն այս պահին առավելություն չունի։

Միքայել Մինասյան

Նյութը հրապարակման պատրաստեց Live24.am