Թող գրողի ծոցը գնա ձեր ադաթներն ու ավանդույթները․ սորոսականները եզդիների դեմ արշավ են իրականացնում. Politik.am

Մանրամասներ

ա

Հայաստանում պառակտիչ գործունեություն ծավալող սորոսականները հիմա էլ թիրախավորել են եզդիներին և նրանց ավանդույթները։ Սորոսական Լևոն Բարսեղյանին պատկանող քարոզչամիջոցի աշխատակից Ժաննա Սարգսյանը տարածում է եզդի աղջկա և տղայի լուսանկար և գրում․«Մենք կողք-կողքի ապրում ենք էս մարդկանց հետ։ Այս մասին գրում է Politik.am-ը:

«Եզդի աղջկա են նշանում, դուք էդ էրեխուն մի հատ նայեք, ու հետո, ծնողների գոհ ու երջանիկ դեմքերին։

Թող գրողի ծոցը գնա ձեր ադաթներն ու ավանդույթները, ո՞վ ա ձեզ թույլ տալիս, մարդկային ճակատագրերի հետ խաղալ, ո՞վ։

Ի դեպ, փնտրում ենք էս ընտանիքին, մասնավորապես` «ծնողներին»։

Սորոսականը իրականում կեղծիքի հիման վրա է թիրախավորում եզդիներին։ Նշանադրվող աղջիկն իրականում 2003 թվականին է ծնվել և ամենևին անչափահաս չէ։ Վաղամուսնության խնդիր Հայաստանում իհարկե կա և ոչ միայն եզդիների մոտ, սակայն ակնհայտ է, որ այստեղ  իրենց ավանդույթներին հավատարիմ մնացող եզդիներին մարգինալ և մերժված ներկայացնելն է։

Հետաքրքիր է, որ սորոսականի դաշտ նետած թեման ակտիվորեն տարածում են այս իշխանության հետ առնչվող գործիչներ, այդ թվում Աննա Հակոբյանի նախկին մամուլի խոսնակ Հասմիկ Հարությունյանը»,-գրում է լրատվամիջոցը:

ա