«Սասնա ծռեր»-ից Կարո Եղնուկյանը 12 000 դրամի պահանջով քաղհայց կներկայացնի ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի դեմ։
Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Կարո Եղնուկյանը։
«2015 թվականի դեկտեմբերի 31-ին, ես առաջին տոնածառն էի տարել Ազատության հրապարակ և Վալերի Օսիպյանը կոտրեց իմ տոնածառն ու գավազանը, ընդհանուր առմամբ 12 000 դրամի վնաս է պատճառել։ Հետո տեղի ունեցան Գևորգ Սաֆարյանի հետ կապված հայտնի դեպքերը, որի արդյունքում Գևորգին ձերբակալեցին»,–ասաց Եղնուկյանը։
Եղնուկյանը նշեց, որ հարցը 12 000 դրամը չէ, այլ ինքը պահանջում է, որ քաղաքացու իրավունքները Հայաստանում հարգվեն։
0Comments