ԱԳՆ նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանը պաշտոնը թողնելուց հետո, առաջին գրառումն է կատարել թվիթերյան իր միկրոբոլոգու:
Նա գրել է.
«Դժվար ժամանակներ են Հայաստանի համար: Աշխարհաքաղաքականությունն իրենն անում է:
Բռնակալներն և բարբարոսները այժմ աղմկում են: Բայց ես կասկած չունեմ իմ ժողովրդի ուժի, տոկունության և իմաստության վրա:
Մենք միասին կբարձրանանք, կվերականգնվենք և կշարունակենք ապրել հպարտությամբ ու արժանապատվությամբ:
Աստված օրհնի #Հայաստանը #ArtsakhStrong»։
0Comments