Լեգենդար հրամանատար Աշոտ Մինասյանը քիչ առաջ ազատ արձակվեց ԱԱԾ-ից։
NEWS.am-ի հետ զրույցում Աշոտ Մինասյանն ասաց. «Վերեւում Աստված կա, ամեն ինչ որոշվեց։ Գնում եմ այնտեղ, որտեղ իմ ժողովուրդն է»։
Նշենք, որ լրացել է Մինասյանի ձերբակալման 72 ժամը, այդ պատճառով նա ազատ է արձակվել։
Հիշեցնենք, որ Աշոտ Մինասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 35-300-րդ հոդվածի 1-ին մասի (իշխանության յուրացման եւ 35-305-րդ հոդվածի՝ պետական, քաղաքական կամ հասարակական գործչի գործունեությունը դադարեցնելու նպատակով սպանության նախապատրաստման) եւ 235-րդ հոդվածի (ապօրինի զենք զինամթերք պահելու) հատկանիշներով։
0Comments