Ոստիկանությունը ստուգում է Երևան մտնող բոլոր մեքենաները. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Մանրամասներ

Վաղ առավոտից, ոստիկանությունը կրկին ստուգումներ է անում Երեւան մտնող բոլոր մեքենաներում։

Այս պահին էլ ստուգումները շարունակվում են։ Թեպետ, այսօր Երեւանում ոչ ցույց, ոչ հանրահավաք, ոչ էլ այլ միջոցառում կա, որը կվախեցնի հայրենի իրավապահներին, այնուամենայնիվ, մի քանի օր է՝ այս ստուգումները կան։

Նորագավիթի «պոստի» ոստիկաններից հետաքրքվեցինք՝ ինչո՞ւ են ստուգում մեքենաները, ի՞նչ են փնտրում բեռնախցիկում, պատասխանեցին՝ ծառայություն ենք իրականացնում։

Վարորդներից մեկը մեզ ասաց՝ զենք են փնտրում։

Լուսանկարները՝ Նորագավիթի «պոստից»։

Աղբյուրը՝ hraparak.am