Մի քանի ավտոմեքենաներով մարդիկ փնտրում են պատգամավոր Վարդան Աթաբեկյանի տունը

Հիշեցնենք որ քիչ առաջ պատգամավորը հայտնել էր խմբակցությունը լքելու որոշման մասին

Armlur.am-ի տեղեկություններով, Ազգային ժողովի պատգամավոր Վարդան Աթաբեկյանի` Պտղնիում գտնվող առանձնատան տարածքի մոտ մի քանի սև ավտոմեքենաներով տղաներ են գնացել։ Մեր տեղեկություններով, նրանք փնտրում են պատգամավորի տունը։

Հիշեցնենք որ քիչ առաջ պատգամավորը հայտնել էր խմբակցությունը լքելու որոշման մասին։