Իմ բարեկամը. ԱՍՏԾՈ ԿԱՆՉԸ

Ինչ որ մարդիկ կրոն են անվանում, ճանաչումն է Մեծ Բարեկամի

Հիսուս

Հուլիսի 4

Ինչ որ մարդիկ Դարձ են անվանում, առհասարակ, ուրիշ բան չէ, քան հայտնաբերումը Մեծ Բարեկամի: Ինչ որ մարդիկ կրոն են անվանում, ճանաչումն է Մեծ Բարեկամի: Ինչ որ մարդիկ սրբություն են անվանում, նմանությունն  է Մեծ Բարեկամի:

Կատարյալ լինել: Կատարելությունը, որ Ես պարտադրեցի բոլորին՝ ասելով. «Կատարյալ եղեք, ինչպես ձեր Երկնավոր Հայրն է կատարյալ», ուրիշ բան չէ, քան Մեծ Բարեկամին նման լինելը, որպեսզի դուք էլ ձեր հերթին՝ Մեծ Բարեկամներ լինեք այլոց նկատմամբ:

Ես ձեր Բարեկամն եմ: Հապա մտածեք, թե ինչ է նշանակում լինել՝ Բարեկամ և Փրկիչ: Բարեկամը, քո պակասությունները տեսնելով, պատրաստ է օգնության ձեռք մեկնել՝ քաջալերելով կամ հետ մղելով վտանգը. նա քաղցր խոսքով ամոքում է վիշտը և խաղաղություն բերում անհանգստացած ու խռովված հոգուն:

Պատկերացրեք, թե ինչ է նշանակում լավ բարեկամը ձեզ համար, ապա և հետևություն արեք, թե որքան ավելին կարող է լինել Կատարյալ Բարեկամը. անձանձիր, անեսասեր, ամենահաղթ և հրաշագործ Բարեկամը: Եվ այդ բարեկամը Ես Եմ:

Եթե Ես ծանուցեմ ձեզ Իմ Թագավորության՝ Մանուկների Իմ Թագավորության և ձեր եկեղեցիների ուսուցումները, ապա երբեմն շատ անհամապատասխան կլինի: Բայց այն պարզ կանոնները, որ Ես տվեցի Իմ հետևորդներին, նրանք սիրով ընդունեցին ու ապրեցին այդ ոգով: Ամեն ինչի մեջ պարզություն փնտրեք: