Մարտի 14
Հսկիր մեզ վրա և պաշտպանիր մեզ
Լուռ սպասիր Իմ առջև, մեղմորեն ներս շնչիր Իմ Հոգին:
Եթե քո Ես-ը արգելք չլինի և ազատ մուտք տրվի Այդ Հոգուն, այն կարողություն կտա քեզ անելու այն գործերը, որ Ես արեցի: Այդ նշանակում է, որ հնարավորություն կտա Ինձ, որպեսզի ՔՈ ՄԻՋՈՑՈՎ կարողանամ կատարել այն գործերը և նույնիսկ ավելի մեծերը, որ արեցի Ես երկրի վրա:
Ոգեպաշտությունը չափազանց սխալ է: Իմ Հոգուց զատ ուրիշ որևէ միջնորդ չպետք է ունենաք: Ինչ պետք է, որ դուք իմանաք, ինչ անհրաժեշտ է իմանալ իմ Հոգևոր Թագավորության մասին, այդ ամենը ըստ անհրաժեշտի կհայտնեմ ձեզ՝ երբ և ինչպես որ հարմար գտնեմ: Իմացումի այդ Սահմանը կմեծանա ու կընդարձակվի՝ համաձայն ձեր հոգևոր զարգացումի: Հետևաբար Իմ Թելադրանքներին հետևեք շարունակ: Ձգտեք ձեռք բերել ու պահպանել Խաղաղությունը, Խաղաղությունը՝ Հոգու Երկինքը կազմող այդ Խաղաղությունը:
0Comments