Ցեղասպանության մասին խոսել եմ նաև Սպիտակ տանը. Քիմ Քարդաշյան

«Ես իմ արշավը չեմ դադարեցնելու»

Համաշխարհային աստղ Քիմ Քարդաշյանը լրագրողների հետ զրույցում խոսել է Հայոց ցեղասպանության  ճանաչմանն ուղղված արշավի մասին՝ նշելով, որ ինքը միշտ է դա անում: 

Հարցին, թե արդյոք այդ թեմայով զրույց ունեցել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, նա պատասխանեց. «Ես խոսել եմ այդ մասին նաեւ Սպիտակ տանը: Չեմ ունեցել առանձին զրույց ԱՄՆ նախագահի հետ այդ թեմայով, բայց ես խոսել եմ խորհրդականների հետ եւ դա իմ նպատակն էր: Ես իմ արշավը չեմ դադարեցնելու»: