Ուղիղ. Նորաշեն համայնքի բնակիչները բողոքի ակցիա են անում` ընդդեմ մարզպետ Գարիկ Սարգսյանի

Բնակիչները պահանջում են վերականգնել համայնքապետ Նորայր Գրիգորյանի լիազորությունները

Արարատի մարզի Նորաշեն համայնքում շարունակվում է բողոքի ակցիա՝ ընդդեմ մարզպետ Գարիկ Սարգսյանի որոշման: Համայնքի բնակիչները դժգոհում են, որ համայնքապետ Նորայր Գրիգորյանի լիազորություններն անօրինական ձևով վայր են դրվել և պահանջում են նրան վերականգնել պաշտոնին:

Նշենք, որ մարզպետ Գարիկ Սարգսյանը Նորայր Գրիգորյանի՝ արձակուրդ լինելու ընթացքում որոշել է կասեցնել վերջինիս լիազորությունները և ավագանու գործող անդամներից Արտակ Հարությունյանին նշանակել ժամանակավոր պաշտոնակատար: Նախկին համայնքապետը մարզպետի այս որոշման մասին չի ծանուցվել։